«Իսրայելի հարձակումներն Իրանի տարբեր թիրախների վրա սկսվել են առանց որևէ նախաբանի և համարվում են ներխուժում իրանական տարածք։ Հարձակման են ենթարկվել տարբեր թիրախներ, որոնցից ամենակարևորը Նաթանզի միջուկային օբյեկտն էր, ինչպես նաև Թեհրանում որոշ թիրախներ, ինչի հետևանքով Թեհրանում և տարբեր քաղաքներում մեծ թվով հասարակ մարդիկ են նահատակվել»,- ասել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին:               
 

ՊՆ-ն աչքաթող չի անում

ՊՆ-ն աչքաթող չի անում
01.12.2017 | 10:15

Չնայած պետբյուջեի ոչ մեծ հնարավորություններին, ՊՆ-ն կշարունակի զոհված և հաշմանդամ զինծառայողների ընտանիքներին գործնական աջակցությունը: Այո, «Ոչ ոք չի մոռացել, ոչ ոք չի մոռացվել» այս տրամաբանությամբ պետք է գնահատել շարքային զինծառայողների անձնվեր ներդրումը մեր պետության անվտանգության գործում: Երեկ գործադիրը 1,5 մլրդ դրամ հատկացրեց զոհված, առաջին, երկրորդ և երրորդ կարգ ունեցող հաշմանդամ զինծառայողների ընտանիքներին՝ բնակարանային պայմանների ապահովման համար: Հատկացված գումարով Երևանում պետք է ձեռք բերվի 974 մլն 724 հազար դրամ արժեքով 76 բնակարան: Իսկ մարզերում 525 մլն 276 հազար դրամ արժեքով 147 ընտանիքի պետք է տրամադրվեն բնակարանների գնման պետական վկայագրեր:

Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 5534

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ